00:00:00

Մեր ղեկավարներին հարգում, սիրում ենք, իրանց համար պայքարել ենք, թող մեր հետ խուլիգանի պես չվարվեն. Նոր Նորքի բնակիչ

13:42, 04 մարտ 2024 Հասարակություն

Գայի պողոտայի սկզբնամասի՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի շինություններում բնակվող քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք Տպահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, նաև պահանջում են չքանդել իրենց տները, որտեղ ապրում են տասնյակ տարիներով:

 

«Մեր ղեկավարներին հարգում ենք, սիրում ենք, մենք իրանց համար պայքարել ենք, հիմա էլ պետք լինի՝ կպայքարենք, բայց եթե պետք ա մեր հետ տենց խուլիգանի պես վարվեն, մենք չենք ուզում ըտենց։ Թող գան, մարդու նման նստենք, որոշենք, ոնց որ մարդիկ իրար հետ հարցին ճիշտ ձևով լուծում կտան։ Ամեն մեկս էլ ջանք ենք թափել, մեր երեխեքի բերանից կտրել ենք, դրել ենք էդ հողի, ջրի վրա։ Ուզում ենք ժողովուրդն ապրի՝ իրան մարդ զգալով, ուզում ենք՝ ժողովրդավար երկրում ժողովրդին չճնշեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր