Միջազգային հանրությունը պետք է «լուրջ ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա», որպեսզի Երևանը Բաքվին տրամադրի ականապատ տարածքների քարտեզները. այս մասին ասված է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարության մեջ՝ կապված մարտի 3-ին օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի հետ։
Օմբուդսմենը հայտարարել է, որ «ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիական և զինվորականների կյանքին և առողջությանը»։