Հնդկաստանում տեղի է ունեցել Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի որդու նախահարսանեկան երեկույթը, որին մասնակցել է 1200 մարդ։
Միջոցառման հյուրերի թվում են եղել Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Իվանկա Թրամփը, իսկ նրանց համար ելույթ է ունեցել Ռիհաննան։
Մինչ այդ հյուրասիրություն է կազմակերպվել 51 հազար մարդու համար։ Ըստ լուրերի, հուլիսին նախատեսված հարսանիքի ծախսը կկազմի 113 մլն դոլար։
Բուն հարսանիքը կկայանա հուլիսին, սակայն եռօրյա նախահարսանեկան խնջույքը սկսվել է մարտի 1-ին։
Մուկեշ Ամբանին նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող Reliance Industries Limited ընկերության սեփականատերն է: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է 104 մլրդ դոլար։