Այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ Երևանում հասարակական տրանսպորով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց համայնքը հազարից ավելի տոմս կտրամադրի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար:
Համայնքային կառույցներում աշխատող շուրջ 15000 կանանց էլ մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր կտրամադրվեն», - նշված է հաղորդագրությունում: