00:00:00

Ադրբեջանն արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ, սա վտանգավոր է. Աբրահամյան

06:34, 28 փետրվար 2024 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը հոդված է տպագրել, որտեղ արտահոսքի միջոցով փորձում է Հայաստանին մեղադրել առաջիկայում նախապատրաստվող գործողության մեջ:

 

Ըստ այդ կեղծիքի, Հայաստանը Ֆրանսիայի և այլ արտատարածաշրջանային ուժերի օժանդակությամբ հարձակում է գործելու մի քանի բարձունքների ուղղությամբ, որի նպատակը բանակցային գործընթացում հայկական դիրքերի ուժեղացումն է:

 

Չափազանց վտանգավոր եմ համարում ադրբեջանական այս ապատեղեկատվությունը դաշտ նետելը, որն ավելի շատ Ադրբեջանի կողմից նոր գործողության նախապատրաստություն է հիշեցնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր