Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեմ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն։
«Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջընթաց կա։
«Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մանրամասները՝ տեսանյութում։