00:00:00

ՔՊ–ական պատգամավորը՝ Զելենսկու՝ Հայաստան այցի մասին

12:42, 26 փետրվար 2024 Տեսանյութեր

Ես որպես պատգամավոր, խմբակցության անդամ այդ մասին տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները՝ ևս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին՝ նշելով, որ դա անհավանական չի համարում։

Հարցին՝ արդյո՞ք վտանգներ չի տեսնում այս մասով, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում, Թունյանը նշեց, որ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, և ինչպես մնացած երկրների նախագահները, եթե ինչ-որ հատուկ արգելք չկա կարող է այցելել Հայաստան։

Դիտարկմանը, որ սա կարող է մեսիջ լինել ՌԴ-ին, քանի որ ամերիկյան կողմն է պնդում Զելենսկու այցը, ՔՊ-ականը նշեց, որ դրա վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն չի տեսել․ «Ամեն ինչի մեջ էլ կարելի է հակառուսական երանգ գտնել, եթե փնտրում եք, նույնը կարելի է տեսնել մեր կողմից Հռոմի ստատուտի վավերացման մեջ։ Քանի դեռ այդ մասին պաշտոնական հայտարարություն չկա, թույլ տվեք չմեկնաբանել»,-ասաց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր