300.000 դոլարով վաճառվեց 00ՕՕ000 պետհամարանիշը։
Այս մասին հայտնել են «Վարորդի ընկեր» ՀԿ֊ի ֆեյսբուքյան էջը։
Ըստ տեղեկությունների` այս պետհամարանիշը գնել է «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ։
Նշենք, որ ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։