00:00:00

Գրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնա

17:00, 25 փետրվար 2024 Բլոգ

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրել է․ «Երբ վերջին դատական նիստից հետո տուն եկանք խոսալ անգամ չէնք ուզում, շատ հուսալքված էինք, ոչ թե իրանց տված կալանքից, որը օրինաչափ չէր ամեն դեպքում, այլ ավելի շատ Եռաբլուր այցելելու արգելքից։

Գրեթե երկու օր փակված իր մեջ մտորումների մեջ էր Գարիկը ու միաժամանակ ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնա։ Երբ հիվանդանոցում հարցրեցին, թե ինչի շուտ չէիր գալիս, պատասխանեց. «ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա ես պիտի գնամ բժշկի ասեմ ինձ փրկեք»։

Այ էս օրի հասցրեցիք ստահակներ, վերից վար բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը, դուք հավերժ չեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր