00:00:00

Դա կարող էր բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի ցուցումը լինել հայկական կողմին․ Արման Աբովյանը՝ Զելենսկու հնարավոր այցի մասին

13:03, 24 փետրվար 2024 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը անդրադարձել է Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան կատարելիք հավանական այցին՝  նկարագրելով դրա ռիսկերը․

«Ուկրաինայի նախագահի` Հայաստան կատարելիք ենթադրյալ այցի մասին տեղեկատվությունը վերջերս սկսել է հայտնվել արևմտամետ տեղեկատվական ռեսուրսներում և տեղեկատվությունը միանգամայն սպասելի է։ 

Եվ այստեղ պետք չէ ճակատին յոթ թիզ ունենալ՝ հասկանալու համար, որ փաշինյանական  իշխանության այս քայլը առաջարկվել/համաձայնեցվել է Փաշինյանի մյունխենյան հանդիպման ժամանակ հակառուսական և հակաիրանական կոալիցիայի ղեկավարների հետ։

Մասնավորապես, դա ենթադրաբար կարող էր բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի ցուցումը լինել հայկական կողմին։ 

Հիմա եկեք վերլուծենք, թե ինչու դա կարող է տեղի ունենալ:

Նախևառաջ, Զելենսկու հնարավոր այցը Հայաստան շատ ձեռնտու կլինի թուրքերին, ադրբեջանցիներին, իսրայելցիներին և անգլո-սաքսոնական թևին։ 

Ինչո՞ւ հենց հիմա:

Ինչպես հայտնի է ռուս-ուկրաինական հակամարտության ռազմի դաշտում ակտիվորեն փոփոխվող կոնֆիգուրացիայի լույսի ներքո՝ հօգուտ ռուսների, Արևմուտքը հիմնավոր մտավախություն ունի, որ ռուսների ու իրանցիների ազատվող քաղաքական, դիվանագիտական և ռազմական ռեսուրսները կարող են կտրուկ մեծացնել նրանց ազդեցությունը Հայաստանում, ինչն անթույլատրելի է թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց եվրոամերիկացի բարեկամների համար։ 

Ինչո՞ւ է դա արվում:

Մյունխենում տեղի ունեցած բացահայտ արևմտամետ դեմարշից հետո հայկական կողմը պետք է առիթ ստեղծի Արևելյան վեկտորի (Ռուսաստան+Իրան+Չինաստան) կողմից Հայաստանի ուղղությամբ կտրուկ արձագանքի համար՝ դրանով իսկ լեգիտիմ առիթ տալով ներկայիս հայկական իշխանություններին ռուսների պատասխան քայլերի դեպքում գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ խզման և Իրանի հետ լարվածության օջախ ստեղծելուն:

Այսինքն՝ բրիտանական հետախուզության մտահաղացումն ակնհայտ է՝ ռուսներին հրահրել կտրուկ քայլերի Հայաստանի նկատմամբ։ 

Այս հակահայկական  ֆարսի մեջ ինչ փաստարկներ են բերելու փաշինյանական  իշխանությունները։

1. Հայաստանն անկախ երկիր է և կարող է հրավիրել ում ասես և երբ ասես:

Այս փաստարկները չկայացած են, քանի որ Զելենսկու հնարավոր այցը հենց ցույց է տալիս հայկական իշխանությունների լիակատար կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի ցուցումներից։ 

2. Էրդողանը գնում է Մոսկվա, ուրեմն Զելենսկուն կարելի է Հայաստան գալ: Այս փաստարկը ընդունելի է միայն մտավոր շեղումներ ունեցող մարդկանց կամ կատաղի թուրքասերների համար, քանի որ. 

ա-Հայկական իշխանությունն ինքն է թելադրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանաձևը և չի ընդունում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պատերազմի մեջ չէ։

Բ-Ռուս-ուկրաինական հակամարտությունը վաղուց վերածվել է հավաքական Արևմուտքի և Արևելքի միջև կատաղի պայքարի: Հետևաբար Զելենսկու այցը ուղղակի ազդակ կլինի հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին միանշանակ հարված հասցնելու մասով:

Մի խոսքով, ներկայիս հայկական իշխանությունը, թուրք-ադրբեջանական տանդեմը և հավաքական Արևմուտքն ակտիվորեն սկսել են Հարավային Կովկասում հարյուրամյակներով ձևավորված անվտանգության կոնֆիգուրացիան պայթեցնելու գործընթացը։ 

Միայն մեկ վերապահումով` դա տեղի կունենա Հայաստանի ֆիզիկական գոյության հաշվին։ 

Սա մռայլ կանխատեսում չէ, սա անխուսափելի իրականություն է, եթե իհարկե իրադարձությունները տեղի ունենան վերը նշված տրամաբանությամբ»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր