00:00:00

Մայր Աթոռը շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

13:03, 24 փետրվար 2024 Տեսանյութեր

Ուրախալի է, որ հավատացյալ հայորդիները ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և հաճելի է տեսնել յուրաքանչյուրիդ այստեղ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ի աջակցություն Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի իրականացվող ակցիային, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Մայր Աթոռի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող ակցիաների վերաբերյալ՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց․ «Եկեղեցին մշտապես իր կարծիքը հայտնել է նման հայտարարությունների վերաբերյալ, դատապարտել է և կարևորություն չի տվել»։

Irakanum.am–ի հարցին, թե Մայր աթոռը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց․ «Մայր Աթոռը շարունակում է աղոթել, Մայր Աթոռը իր հայտարարություններն արել է ժամանակին ու շարունակում է այդ կարծիքի մեջ մնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր