00:00:00

Կեղտոտ արշավը, որն իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, իրականում նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան

21:59, 22 փետրվար 2024 Բլոգ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հասարակական հիմունքներով անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերող Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։

«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել։ Այն արարքը, որի կատարման մեջ նա կասկածվում էր՝ թմրանյութեր պահելը, դրանք ապօրինի իրացնելը, չի հաստատվել»,- ասել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

Տեղի ունեցածին անդրադարձել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի նախագահի օգնականին մեծ «շուքով»` դիմակներով, ձեռնաշղթաներով, աղմուկով ձերբակալելուց 2 օր անց շոուն ավարտվեց, իսկ ՀՀ իշխանության փչած փուչիկը պայթեց:

Վերջինիս փաստաբանը հայտնել է, որ այն արարքը` թմրանյութեր պահել ու դրանք ապօրինի իրացնելը, որում կասկածվում էր Աշոտ Դանիելյանը, չի հաստատվել և նրան ազատ են արձակել:

Այն կեղտոտ արշավը, որը զուգահեռ իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, իրականում նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին, ով ի դեպ, ԶԼՄ-ների հետ զրույցում թեմային բավականին կոշտ արձագանքել է:

Ակնհայտ էր, որ դա ՀՀ իշխանության պատասխանն էր փետրվարի 20-ի արցախյան շարժման 36-ամյակի միջոցառումներին, որը նախաձեռնել էր Արցախի նախագահը` Եռաբլուր այցով և Արցախի ներկայացուցչությունում միջոցառում կազմակերպելով»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր