00:00:00

Մարտի 1-ին փանփուշտն օգտագործել է իրավապահ մարմինը և ճիշտ ու տեղին, դա եղել է ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այդ ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018-ին հասան․ Սերժ Սարգսյան

15:43, 16 փետրվար 2024 Տեսանյութեր

Ես վարչապետի թեկնածու առաջարդրվել եմ այս արհավիրքը Հայաստանից հեռացնելու համար։

 

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին,թե ինչո՞ւ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ հայտարարում պաշտոնի չհավակնելու մասին, իսկ 2018-ի դարձավ վարչապետ։

 

Հարցին, թե իր կուսակիցներն ասում են, որ «վերջին փանփուշտն է» մնացել իշխանություններին հեռացնելու համար, ընդդիմություն իրար հետ ի՞նչ խնդիր ունի, կամ ինքը որևէ ընդդիմադիր լիդերի հետ խնդիր ունի՞, Սերժ Սարգսյանն ասաց․ «Ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ, եթե ես խնդիր ունենայի մենք բոլոր միջոցառումներին չէինք մասնակցի։ Իսկ ինչ վերաբերում է փանփուշտին, ապա մենք երկրի ներսում փանփուշտ չենք օգտագործում»։

 

Դիտարկմանը թե «վերջին փանփուշտ»-ը նկատի ունեն փոխաբերական իմաստով, իսկ եթե այլ իմաստով, ապա մարդիկ Սարգսյանին կհիշեցնեն Մարտի 1-ը, Սերժ Սարգսյանն ասաց․ «Երկրի ներքում այդ փանփուշտը մենք չենք օգտագործել, այդ փանփուշտն օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին ու ժամանակին։ 

 

Դիտարկմանը, թե ոստիկանությունը նախագահին ենթակա մարմին էր, Սարգսյանն ասաց․ «Մենք չենք օգտագործել, այդ ժամանակ ինչ եղել է, եղել է ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այդ ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018-ին հասան, շատ պարզ բան է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր