00:00:00

Սպիտակ խալաթավորներն՝ առանց աշխատավարձի․ լարված իրավիճակ պոլիկլինիկայում

12:50, 16 փետրվար 2024 Տեսանյութեր

Քանաքեռ– Զեյթուն ծննդատան շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Կառույցի աշխատակիցների մեծ մասը տարիներ շարունակ աշխատավարձ չի ստացել։ Նախկինում պոլիկլինիկան գործել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, սակայն 2020 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ հիվանդանոցի կառավարումը հինգ տարի ժամկետով հանձնվում է «Դե Վի Սան» ՍՊԸ–ին և այդ ժամանակվանից սկսած ըստ աշխատակիցների խնդիրներն ի հայտ են գալիս, սկզբում մտածել են ամեն ինչ լավ է լինելու, բայց արդյունքում՝ ինչպես միշտ։

Ըստ աշխատակիցների տնօրինությունը հիվանդանոցը բաժանել է սևերի ու սպիտակների ու կապ չունի, որ բոլորն են սպիտակ խալաթ հագնում։ Աշխատավարձվ ստացել են միայն նրանք, ովքեր ղեկավարության հետ մոտ են եղել, մյուսները՝ ամեն անգամ ստացել են նույն պատասխանը, փողի խնդիր կա, անգամ կոմունալները վճարել չեն կարող։

Աշխատողների հետ այսօր հանդիպեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ Հայտարարեց՝ քաղաքային իշխանությունը բուժաշխատողների կողքին է, պատրաստ են նորից պոլիկլինիկան վերցնել իրենց ենթակայության ներքո, առաջարկեց ստորագրահավաք իրականացնել, որպեսզի հանձնվի Առողջապահության և տեսչական մարմնին, հետևյալ դիմումով՝ հավատարմագրային կառավարում իրականացնող ընկերությունը պատշաճ չի իրականացնում իր պարտականությունները, աշխատավարձերը ուշ են վճարում, աշխատանքից ազատվածներն էլ՝ վերջնահաշվարկ չեն ստանում։

Մի քանի աշխատակիցներ, ապա որոշեցին հերթական անգամ հանդիպել տնօրենին, տեղում չէր։ Նրանց խոսքով՝ տնօրենը օրվա երկրորդ կեսին է միայն գալիս, և բացառապես շփվում է յուրայինների հետ, դժգոհողներին մեկ պատասխան ունի՝ հանեք խալաթն ու ազատվեք աշխատանքից։ Տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը տեղում չէր, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, 2020–ին երբ հատավարմագրային կառավարման է հանձնվել պոլիկլինիկան արդեն իսկ պարտքեր է ունեցել, ինքը երկու տարի անց է տնօրեն նշանակվել։ Քաղաքապետարանից ստացել են գրություն, որ ցանկանում են միակողմանի լուծարել «Դե Վի Սան» ընկերության հետ պայմանագիրը, վերջիններս դատի են տվել, դրանով պայմանավորված ներդրումներ չկան, աշխատավարձային պարտք է գոյացել, չորս ամսվա՝ մոտ քսան միլիոն դրամ։ Ինքն էլ աշխատավարձ չի ստանում։ Մկրտչյանը հերքեց թե հիվանդանոցում սևերի ու սպիտակների են բաժանել աշխատողներին։

Սակայն այն, որ հիվանդանոցում աշխատակիցների միջև անառողջ մթնոլորտ կար, ականատեսը եղանք նաև մենք։ Փոխադարձ վիրավորանքների պակաս չկար։

Ոստիկանության ներկայացուցիչներ ևս եկան, ասացին՝ ահազանգով են այստեղ, այլ մանրամասների չեն տիրապետում։ Չնայած այն հանգամանքին, որ  ամիսներ շարունակ աշխատանողները աշխատավարձ չեն ստանում, շարունակում են իրենց առաքելությունը՝ ծնունդներ են ընդունում, բայց այլևս այս կերպ շարունակել չեն կարող։ Պայմանավորվեցին՝ հաջորդ շաբաթ կրկին նույն դահլիճում հավաքվել, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ուղարկված դիմումը պատասխանից կախված կքննարկեն իրենց անելիքները։ Քաղաքապետարանի պաշտոնյան էլ ասաց՝ ասեք մենք էլ՝ կգանք։

Irakanum.am

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր