00:00:00

«Հայաստանը պարտավորվել է վերադարձնել 8 գյուղ»․ Ադրբեջանի ԱԳՆ

13:54, 15 փետրվար 2024 Քաղաքականություն

Ադրբեջանից հերթական անգամ տարածքային պահանջ է ներկայացվել Հայաստանին։

Այդ երկրի ԱԳ նախարարությունն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը՝ հայկական տարածքներն ադրբեջանական օկուպացիայի տակ պահելու մասին։

« «Անկլավներ և էքսկլավներ հանդիսացող գյուղերի վերաբերյալ» Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Ադրբեջանը օկուպացված է պահում 31 գյուղեր, քաղաքական մանիպուլյացիայի մաս է։

 

Ցանկանում ենք հիշեցնել Հայաստանի վարչապետին, ով իր նախորդ հայտարարություններում ասում էր, որ այդպիսի գյուղերը 32-ն են՝ այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել 8 գյուղեր»»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր