00:00:00

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովին

10:40, 15 փետրվար 2024 Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում կայանալիք ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։

 

«Մարտի 21-ին Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողով է կազմակերպվում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ ժամանակ կլինի Բրյուսելում եւ հնարավորություն կունենա հանդիպել Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի և Բելգիայի միջև առաջիկա բարձրաստիճան այցերի մասին հարցին։

 

Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում՝ մարտի 21-22-ը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր