00:00:00

Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը. Նիկոլ Փաշինյան

08:11, 15 փետրվար 2024 Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը մեր բանակի բարեփոխումների ու ՀՀ կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ, այս մասին կառավարությա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ ուժեղ ու մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։

 

«Հայաստանը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ու սեփական տարածքից դուրս նպատակներ չունի։ Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև, կարծում եմ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր