00:00:00

Եթե պարզվի, որ հայ դիրքապահները խախտել են հրամանը՝ կլինեն իրավական հետևանքներ. Նիկոլ Փաշինյանը՝ Ներքին Հանդում միջադեպի մասին

11:24, 15 փետրվար 2024 Քաղաքականություն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին։

 

Նա ցավակցություն հայտնեց չորս զոհերի ընտանիքներին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրևորումն է։

 

«Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում ՀՀ դիրքապահների կողմից կրակ է արձակվել ու վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Այս հայտարարությունից հետո ՀՀ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, չտրվել սադրանքների, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա՝ կլինեն իրավական հետևանքներ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

Չանայած սրան, Փաշինյանի խոսքով, հաջորդ օրն Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր