Meta-ն Instagram-ից և Facebook-ից հեռացրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվները։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Ընկերությունը չի տեղեկացրել նման քայլի կոնկրետ պատճառը, բայց հայտնել է, որ օգտահաշիվները հեռացվել են վտանգավոր կազմակերպությունների և անձանց հանդեպ իրենց քաղաքականության բազմակի խախտումների պատճառով։
Կալիֆոռնիական տեխնոլոգիական հսկան հայտնել է, որ թույլ չի տա այն օգտահաշիվներին, որոնք բռնի առաքելություն են քարոզում կամ մասնակցում են բռնությանը, ներկայություն ունենալ իրենց հարթակներում։