00:00:00

Ալեն Սիմոնյանի հարցը օդում կախված է. այցեր կան. «Ժողովուրդ»

09:31, 10 փետրվար 2024 Մամուլ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ծավալվող վերջին աղմկոտ իրադարձություններից հետո նա չի մասնակցել ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը, որը նաեւ իշխող ՔՊ վարչության անդամ է ու մշտապես ներկա է եղել նիստերին, վարչության վերջին նիստին, որը կայացել է երեքշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, չի մասնակցել, թեեւ նույն օրը ԱԺ-ում նիստ էր վարում:

 

Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության հիմնական անդամներից է ու մշտապես ներկա է եղել վարչության նիստերին: Մյուս կողմից՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, նա չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենց ոչինչ չի ասել այդ մասին: Կարճ ասած, ԱԺ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը շարունակում է օդից կախված մնալ: Նա արդեն պլանավորել է երկու այցեր՝ Սոֆիա եւ Վիլնյուս. ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնական եւ աշխատանքային այցերից հետո Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա Ալեն Սիմոնյանի հետագա գործունեությանը»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր