Կյանքի 45 –րդ հասակում մահացել է հայտնի հանդիսավար, շոումեն, երգիչ Ալիկ Հակոբյանը։ Այս մասին Irakanum.am–ին հայտնեց նրա գործընկերներից մեկը։ Նախնական վարկածով Ալիկ Հակոբյանի մոտ հանկարծակի առաջացել է սրտի թրոմբ և բժշիկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նշենք, որ շոումենը մասնակցել է «Հումորի լիգա» նախագծին, որտեղ նրանց թիմը հասել էր մինչև եզրափակիչ։
Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը, որը մի շարք միջոցառումներ է վարել շոումենի հետ ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է նրա լուսանկարը՝ կից գրելով․ «Իմ ընկերը գնաց և ես ուժասպառ եմ»։
Irakanum.am–ը ցավակցում է սիրված հանդիսավարի հարազատներին, ընկերներին ու բարեկամներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։