00:00:00

Մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները

18:12, 09 փետրվար 2024 Հասարակություն

Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 9-ին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ կենսաթոշակների վճարումները սկսվել են երեկվանից։

«Իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել  1131 անձի։ Խոսքը՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նպաստների մասին է»,-պարզաբանել է Մանուչարյանը։

Անդրադառնալով  բնակվարձի և կոմունալ վճարումների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարումներին, նա տեղեկացրեց, որ հունվար ամսվա համար  արդեն իրականացվել են 96 հազար 821 հայրենակցի աջակցության վճարումները։

«Եթե ինչ-ինչ պատճառներով մեր հայրենակիցները չէին ստացել նախորդող ամիսների վճարները, ապա տեղեկացնեմ, որ վճարման գործընթացները շարունակվում են, այսինքն՝ զուգահեռաբար կշարունակենք փոխհատուցել նաև այդ վճարները»,-պարզաբանեց նախարարի խոսնակը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի չափով սոցաջակցությունն արդեն իսկ վճարվել է 112 հազար 765 անձի, իսկ 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 108 հազար 857-ին, նոյեմբերի համար՝ 87 հազար 568-ին, դեկտեմբերի համար՝ 93 հազար 787 անձի։

Մանուչարյանը նշել է, որ  ծրագիրը վեցամսյա է և կշարունակվի մինչև մարտ ամիս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր