ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հղորդագրությունից տեղեկանում ենք․
«ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 8-ին հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Սա նախարար Մխիթար Հայրապետյանի՝ նման ձևաչափով անցկացված առաջին հանդիպումն էր տեխնոլոգիական համայնքը ներկայացնող ընկերությունների, վերազգային կազմակերպությունների և միությունների հետ: