00:00:00

Պետդեպարտամենտը ղեկավարող գաղափարական ստախոսներն ուզում են Պուտինին Հիտլեր կամ ճապոնական կայսր սարքել. Ամերիկացի լրագրող

16:52, 09 փետրվար 2024 Աշխարհ

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից հետո հայտարարել է, որ միայն հիմարը կարող է հավատալ, թե Մոսկվան մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։
 
«Ռուսաստանը էքսպանսիայով չի զբաղվում։ Կներեք, ես չպետք է նման բան ասեմ այն պատճառով, որ Պետդեպարտամենտը ղեկավարող գաղափարական ստախոսները ուզում են Պուտինին Հիտլեր կամ ճապոնական կայսր սարքել։ Դա ճիշտ չէ, դա հիմարություն է: Ռուսաստանն արդեն իսկ հսկայական է, ամենամեծն աշխարհում», - հայտարարել է Կառլսոնը՝ իր կայքում հրապարակված տեսագրությունում։
 
Կառլսոնը հարց է տվել` Ռուսաստանը ինչո՞ւ պետք է հարձակվի Լեհաստանի վրա, չէ՞ որ Մոսկվան պարզապես սահմանային անվտանգություն է ուզում։
 
«Պետք է ապուշ լինես, որ մտածես, թե պատրաստվում են հարձակվել Վիեննայի վրա, դրան ապացույց չկա», - հայտարարել է լրագրողը` ավելացնելով, որ Վաշինգտոնի պրոֆեսիոնալ ստախոսները փորձում են հակառակը համոզել Արևմուտքի բնակիչներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր