00:00:00

Ես եմ ունեցել, ես եմ կերակրել. Սիրուշոն՝ երեք երեխաների մասին

14:53, 09 փետրվար 2024 Շոուբիզնես

Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է իր անվան հետ կապվող ամենաաբսուրդային լուրերին։

Ըստ նրա՝ առաջին աբսուրդային լուրն այն է, որ ասում են, թե իր սեփական կղզին ունի։

«Չեմ էլ պատկերացնում՝ այդպիսի բան հնարավո՞ր է։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են ուզում այդպիսի կերպար ներկայացնել, որ ես կղզիների սիրահար եմ։ Հասկանում եք՝ կղզին կոշիկ չէ, պայուսակ չէ, մոտավորապես կախարդական փայտիկ պետք է ունենայի»,- «Ներս արի» հաղորդման ժամանակ ասել է նա։

Հաջորդ աբսուրդային լուրը, որ լսել է, այն է, թե ինքը չի ունեցել իր 3 երեխաներին։

«Դա շատ անարդար ու դաժան է՝ հաշվի առնելով, որ երեք անգամ ինն ամիս անցնում ես այդ ճանապարհով, որևէ կնոջ ասել, որ չէ, դա դու չես, անարդար է»,- ասել է նա։

«Ես եմ ունեցել, ես եմ կերակրել, այլ մանրամասնություններ թույլ տվեք չպատմել»,- նշել է Սիրուշոն՝ ընդգծելով, որ փորձում է հումորով վերաբերվել այդ ամենին, բայց երբեմն չի ստացվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր