00:00:00

ՀՀ-ն Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ չի դրել, կատարված հանցագործությունների համար հայցեր կներկայացվեն Ադրբեջանի դեմ․ ՔՊ

12:54, 09 փետրվար 2024 Արտաքին քաղաքականություն

Այո՛, հայցեր պատրաստվում են Ադրբեջանի դեմ, որի մասին խոսեց նաև Արդարադատության նախարարը․ ի պատասխան այն հարցին, թե ՀՀ-ն պաշտոնապես միանալով ՄՔԴ-ին, արդյո՞ք արդեն իսկ Ալիևի դեմ հայցեր է պատրաստել ներկայացնելու այդ դատարանին՝ պատասխանեց խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Դուք կոնկրետ անձին եք հղում անում, Ադրբեջանի նախագահին այնտեղ իրավական ձևակերպում տրվեց նախարարի կողմից, որպեսզի այդ հստակ ձևակերպումը ճիշտ լինի, հարցում արեք Արդրադատության նախարարին»,-ասաց նա։

Հարցին, թե ՔՊ-ն որպես իշխող ուժ Ալիևին պատասխանատվության ենթարկելու քաղաքական նպատակ ունի՞, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «ՀՀ-ն որպես նպատակ դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, արդյունքում ո՞ր սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի՝ դա իրավական հարց է, նպատակը ձևակերպված չէ որևէ անձի դեմ, սուբյկետի դեմ, նպատակը հանցագործությունները պատժելն է, սա է մեր քաղաքական նպատակը»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր