ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Այդ մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու վերաբերյալ հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։