00:00:00

ՀՖՖ նախագահը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ

14:49, 08 փետրվար 2024 Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջիանի Ինֆանտինոն քննարկել են տարբեր հարցեր, հնարավոր համագործակցության շրջանակներ, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր: 

ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ: 

Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը:

Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր