00:00:00

Հայկական վերջին առաջարկներում քարտեզների հարց է դրվել․ «Հրապարակ»

09:30, 08 փետրվար 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ  նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։

ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 4-ին Հայաստանի՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական փաթեթում, ի թիվս այլ տեխնիկական առաջարկների, ներառված է դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը։

Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ․ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիեւը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր