Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ վերընտրվելու կապակցությամբ։
«Հարգելի պարոն Նախագահ, սիրելի եղբայր։Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներս՝ հինգերորդ անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում հաջող ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Էրդողանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Էրդողանը նաև հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Էրդողանը վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ոլորտներում։
Թուրքիայի նախագահը Ալիևին ասել է, թե իբր նրա վերընտրվելը «մեծ ձեռքբերում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից»․ «Հույս ունեմ, որ որպես հաղթական առաջնորդ, Հայաստանի հետ բանակցություններում կհանգեք խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - նշել է Էրդողանը: