00:00:00

Փաշինյանը՝ 4-րդ Հանրապետության ստեղծման, նոր սահմանադրության ու «վերաբրենդավորման» մասին

17:28, 07 փետրվար 2024 Տեսանյութեր

Չորրորդ հանրապետության մասին խոսելիս իշխող ուժը ինչ-որ բան ջնջելու, ինչ-որ մի բան ստեղծելու նպատակ չունի։ ԱԺ-ում կառավարության հետ հարուցապատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ չորրորդ հանրապետության գաղափարն առաջարկվել է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի օրինակը, երբ Սահմանադրությունը փոխելուց հետո փոխվում է նաև պետության թվագրումը։ <<Ուզում եմ, որ շփոթություն չառաջացնենք։ Խոսքը սրա մասին է>>,- հայտարարեց վարչապետը՝ հստակեցնելով, որ այս պահին կառավարող քաղաքական ուժը սեղանին դնելու փաթեթ չունի, ինչը, ըստ վարչապետի, վատ չէ։ Ընդհառակաը լավ է, որովհետև հանրության հետ քննարկման ժամանակ պարզ կդառնա, թե ինչի համար է կատարվում փոփոխությունը։ Ըստ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ փորձ չի արվեու իշխանությունը հարմարեցնել գործող կառավարությանը։

ՔՊ-ն այդպիսի մտադրություն չունի։ Իսկ Սահմանադրության հանրաքվեն կեղծելու մտրադրություն ՔՊ-ն չունի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կընդունվի, երբ հասարակությունն իր հավանությունը տա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր