Երբ ասում են թանկացնում ենք, ամեն մարդ իր համար պետք է հասկանա՝ շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսն արդյո՞ք թանկանում է, թե՞ էժանանում, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի թանկացման թեմային։
«Վստահ եմ՝ կլինեն դեպքեր, մարդիկ կլինեն, որոնց համար էժանանալու է: Վերջնական, ավարտական քննարկումները դեռ չենք արել։ Մենք ավելի մեծ արտոնությունների փաթեթ ենք սահմանելու։ Բայց վստահեցնում եմ, որ այն թվերը, որոնք հաշվել են, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Ավինյանը։