00:00:00

Երևանի ավագանին քննարկում է 5 ընդդիմադրի մանդատից զրկելու հարցը՝ ուղիղ

10:20, 07 փետրվար 2024 Տեսանյութեր

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Մասնակցում է ավագանու 35 անդամ։

Քվորում կա։

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են ավագանու ընդդիմադիր որոշ անդամների, այդ թվում Հայկ Մարությանին, մանդատից զրկելու հարցը։

Նշենք, որ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը և անդամ Վահե Եսայանը ներկայացել են ավագանու նիստին՝ ապահովելով քվորում։

Երեկ ավագանու «Մայր Հայաստան, «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու արտահերթ նիստին և բոյկոտելու են այն։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր