00:00:00

Քննչական կոմիտեն լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել․ «Հրապարակ»

09:38, 07 փետրվար 2024 Մամուլ

«Հրապարակ»  օրաթերթը գրում է․ Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսեւորել «Սիներջիի» ներկա եւ նախկին աշխատակցուհիների` մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ` կալանք միջնորդելով, այլեւ, պարզվում է` լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել:

Մասնավորապես` արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, եւ նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես կանոն, կիրառվում են հոգեբանական ճնշումներ գործադրելու, «զոհերից» անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, որպեսզի խախուտ մեղադրանքը մի կերպ հիմնավորեն կամ իրենց ուզած անձի դեմ ցուցմունքներ պոկեն:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր