00:00:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է. Գելլափ (Լուսանկար)

14:39, 06 փետրվար 2024 Հասարակություն

Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։

 

Հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հետազոտության տվյալներով՝ հարցին, թե «որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին» հարցվածների 15,1 %-ը պատասխանել է «լիովին վստահում եմ»։ Նշենք, որ 2023թ.-ի նոյեմբերին արված հարցումների համաձայն՝ հարցվածների 20,4%-ն էր «լիովին վստահում» Փաշինյանին։

 

«Ավելի շուտ վստահում եմ» նշել է հարցվածների 13,9 %-ը (նոյեմբերին՝ 13,2%), «ավելի շուտ չեմ վստահում»՝ 28,3%-ը՝ նախկինում 18,6% -ի փոխարեն։

 

Նիկոլ Փաշինյանին «ընդհանրապես չեմ վստահում» նշել է հարցվածների 38,1% (35,5%): Հարցմանը դժվարացել է պատասխանել 4,6%-ը (12,3%)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր