00:00:00

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ

13:18, 06 փետրվար 2024 Հասարակություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:

 

Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը

 

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Աշխատանքային գործունեություն

II-XII.2008թթ.– ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ

2008-2013թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական

III-X.2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ

2013-2014թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ

III-V.2014թթ.– ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ

2014-2015թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ

2015-2016թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ

2016-2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ

2018-2020թթ. – Երևան քաղաքի դատախազ

2020-2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

I-II.2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

 

Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: Հեղինակ է մեկ մենագրության, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 28 գիտական հոդվածների։

 

Պարգևներ

ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

 

Այլ տվյալներ

 

Ամուսնացած է ունի մեկ երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր