00:00:00

ԲՏԱ-ից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան

10:32, 06 փետրվար 2024 Հասարակություն

ՀՀ բարձր արդյունաբերության նախարարությունից Aysor.am-ին հաստատեցին, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել:

 

«Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել»,-նշեցին նախարարությունից:

 

«Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանն էլ Aysor.am-ին ասաց, որ թեմայի շուրջ չի ցանկանում մեկնաբանություն տալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր