00:00:00

«Դդումը գնաց, դդմիկը եկավ». ծաղրանկարի մրցույթ ենք հայտարարում, ԿԳՄՍ նախարարը պետք է հեռանա

16:49, 31 հունվար 2024 Տեսանյութեր

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը կրկին բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

Նախաձեռնության անդամներից Հայաստանի ժողովորդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը նախ հիշեցրեց, որ դեռևս հունվար 29-ին դիմել էին ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրաժարական տա, քանի որ իր կատարած վատ աշխատանքը կարծանման է տանում իր ղեկավարած ոլորտները։

«Իրեն ժամանակ տվեցինք, որ հրաժարակա տա։ Սակայն չի հեռացել։ Այսօրվանիրց սկսում ենք մեր միջոցառումների շարքը, որի արդյունքում, հույս ունենք, նախարարը հրաժարական կտա։
Սա պարտիազանական պատերազմ է ընդդեմ այն իշխանության, որը դավաճանում է հայ ժողովրդին։

Մենք պահանջում ենք, որ գրվեն նոր դասագրքեր, «Հայոց պատմություն» առարկայի անունը չփոխել ու դարձնել «Հայաստանի պատմություն։

Իրենք որպես օրինակ բերում են Ղազախստանի պատմությունը, բայց Ղազախստանը պատմություն չի ունեցել, 100 տարվա պատմություն էլ չունի։ Կոկա-կոլան ավելի հին է, քան աշխարհի շատ պետություններ, պարտավոր չենք համեմատվել այդ պետությունների հետ, ազգ ենք, որ ունի մի քանի հազար տարվա պատմություն,  մշակույթ»,- ասաց Վ.Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ իրենց միջոցառումները սկսելու են իրազեկման աշխատանքներով, 14 օրը մեկ հավաքվելու են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ ներկայացնելով նախարարի հրաժարականը պահանջող քաղաքացիների կողմից ստորագրված պահանջագրերը։ Նաև հայտարարում են ծաղրանկարների մրցույթ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր