Բանակի օրվա առթիվ կառավարության, Ազգային ժողովի իշխանական ներկայացուցիչները, պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նշենք, որ այն փակ է լրագրողների, քաղաքացիների համար, մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում Եռաբլուրում:
Իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին եւ արագ հեռացան՝ չպատասանելով լրագրողների հարցերին: Նիկոլ Փաշինյանն էլ մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց Եռաբլուր զինվորական պանթեոն և մի քանի րոպե անց արագ հեռացավ։
Նշենք, որ այսօր հայկական բանակի ձեւավորման 32-րդ տարեդարձն է:
Մանրամասները՝ տեսանյութում։