00:00:00

Ուրիշ հարց տվեք․ Վահան Քերոբյանը չպատասխանեց վարչապետի, ԱԺ նախագահի ծառայողական մեքենաները «Սեպուհ 1»-ով փոխելու մասին հարցին

13:53, 25 հունվար 2024 Տեսանյութեր

Արտադրվել է 8 «Սեպուհ 1» մեքենա, ես գիտեմ, որ ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված իրենց խնդիրները, այդ թվում ֆինանսական, փորձում են լուծել, որպեսզի անցնեն հոսքագծային արտադրության։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Հարցին՝ լա՞վն են այդ մեքենաները, նախարարը պատասխանել է․ «Ես չեմ քշել»։

 

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ պետական ապարատում ծառայողական մեքնեները՝ վարչապետի, ԱԺ նախագահի փոխարինվեն «Սեպուհ 1-ով», Քերոբյանն արձագանքեց․ «Ուրիշ հարց տվեք։ Հիմա մենք աշխատում ենք էլեկտրական մեքենաներով փոխել մեր մեքնենաները»։

Մանրամասները` տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր