00:00:00

Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 9-րդ տարին

11:45, 12 հունվար 2024 Հասարակություն

Այսօր՝ հունվարի 12-ին, լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 9-րդ տարին։

 

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, համայնքապետարանի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Ավետիսյանների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո նույնպես մահացել:

 

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս. հանցագործությունը կատարել էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր