00:00:00

Ռուս կանանց հետ թատրոն գնալու խոստումով երբեմն հափշտակում են բանկային քարտում եղած ողջ գումարը

18:18, 10 հունվար 2024 Իրավական

Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։ Այս մասին ահազանգում է քննչական կոմիտեն։

Վերջիններիս, միասին թատրոն գնալու պատրվակով առաջարակվում է գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։ Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի ներկայացուցիչների կողմից ուղարկվում են ՀՀ-ում գործող թատրոնների կայքէջերի կեղծ հղումներ, որոնցով մուտք գործելով, քաղաքացիները տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։ Արդյունքում, քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլև որոշ դեպքերում՝ նրա հաշվին եղած ամբողջ գումարը։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում այժմ քննվում է համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով նախաձեռնված 100-ից ավելի քրեական վարույթ։

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է տոմսեր ձեռք բերել բացառապես թատրոնների պաշտոնական էջերից, օգտվել ոչ թե 3-րդ անձի կողմից ուղարկված, այլ վստահելի վճարային ծառայություններից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր