Հունվարի 5-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Նաիրի Խաչատրյանից, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն է կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինկոմիսարիատ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ․ Սարգսյանը 2021 թվականին մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին, ապա եկել է զինկոմիսարիատ ու պահանջել է իր անունով կցված գնդացիրը հանձնեն իրեն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։