00:00:00

Իրոք «դուշով վարչապետ» է ինքը, հաջորդ բանաստեղծությունը կլինի` «հայեր ջա'ն, դուշով». Մամիջանյան

10:30, 08 հունվար 2024 Տեսանյութեր

Որոշումները դատարանի այս շենքից շատ ավելի հեռու են կայացվում․ ամառանոցներում՝ այս կամ այն խմիչքի ազդեցության ներքո. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ Աշոտյանի պաշտպանական թիմն այսօր դիմելու է Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով երաշխավորների լայն սպեկտոր, այդ թվում նաև միջազգային։ «Արտերկրից երաշխավորել է Կոլումբիայի նախկին նախագահը՝ Անդրեաս Պաստրանան, երկրորդ անգամ արդեն, կենտրոնամետ դեմոկրատների նախագահն է։ Նաև Վրաստանի նախկին ԱԳ նախարարը՝ Գեորգի Ծերեթելին»,-ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանը ատելություն ունի ցանկացած ազգայինի հանդեպ։ «Ինչ եկել է իշխանության, պայքարում է ազգային կուսակցությունների և հիմա արդեն երկեղեցիների դեմ։ Հայ ժողովուրդը առաջին անգամ չլսեց Վեհափառ տիրոջ օրհնանքը։ Սա լավագույն ցուցիչն է, թե ինչ է ուզում վերացնել Փաշինյանը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր