Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն։
44-օրյա պատերազմից 3 տարի անց ավագ զավակի կորստից հետո ընտանիքը նոր լույս է գտել կրտսեր որդու ծննդով։
Ծնողների խոսքով՝ Լևոնը երազներով է իրենց գոտեպնդել։
«Երազումս ամուսնուս հետ շիրիմին էինք գնացել, նրա շիրիմը շատ թարմ եմ տեսել, կարծես նոր էր հուղարկավորված։ Շիրիմի վրա փոքր երեխա էր, ես գրկեցի ու Լևոնս անհետացավ, միայն հիշում եմ, որ երեխային գրկած ամուսնուս հետ արագ եկանք տուն»,- պատմում է մայրը։
Մանրամասները՝ Զինուժի ռեպորտաժում։