00:00:00

Երիտասարդը խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին (Տեսանյութ)

15:25, 15 դեկտեմբեր 2023 Տեսանյութեր

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի երիտասարդ խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին։

Նա  ասում է, որ իր անունը Գևորգ է, ինքը մեկ տարի առաջ է եկել Ռուսաստանից։

«Ես բացատրեմ... էտ Յուլիա Ֆինեսը ու էտ տրանսգենդերը, որ կար.. այդ օրը ես եմ եղել, չեմ ասի՝ ով է, ինչ է եղել, որ չմտածեք՝ մենք խուլիգաններ ենք, безнравственный մարդիկ ենք»,-ասում է նա և նշում, որ 3-4 շաբաթ առաջ ինքը և իր ընկերը ոստիկանություն են գնացել, հաղորդում ներկայացրել նույն անձանց վերբերյալ՝ փաստարկներով, որ իրենց լավ չեն պահում, թմրանյութ են գովազդում, հայհոյում են և այլն։

«Լրիվ տվել ենք, մեզ ոչ մի բան չասեցին, 4 ժամ նստեցինք, հետո ասեցին՝ կզանգենք, 3 շաբաթ անցավ, բան չարին»,-ասում է նա և նշում, որ այլևս չեն հանդուրժել, գնացել են վերջիններիս տուն, առանց դիմադրության ներս մտել։

«Իրեն ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չափալախ են իրան տվել ու ճիշտ էլ արել են»,-ասում է երիտասարդը և նշում, որ ինքը չի փոշմանել արածի համար, որովհետև ոստիկանությունն անգործություն է դրսևորել։

Մանրամասները՝ տեսանյութում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր