00:00:00

Արդյո՞ք գերիների վերադարձի համար Ադրբեջանը ՀՀ-ի առաջ նախապայման է դրել. մեկնաբանում է ՔՊ-ական պատգամավորը

14:00, 12 դեկտեմբեր 2023 Տեսանյութեր

Մենք այսօր դժվարին վիճակում ենք գտնվում թե՛ անվտանգային, թե՛ բանակցային հարցերում, բայց մենք իրավունք չունենք հետ քայլ անել մեր խաղաղության օրակարգից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրն այն հիմնական ուղենիշն է, որ ՀՀ-ին բերելու է անվտանգություն։

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված նախապայման է եղել, որպեսզի գերիների վերադարձի դիմաց ՀՀ-ն աջակցություն հայտնի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանի իր թեկնածությունը՝ պատգամավորը պատասխանեց.«Չեմ կարծում, որ նախապայման է եղել։ Սա երկուստեք պայմանավորվածության արդյունք է և ես՝ ինքս էլ ողջունում եմ այդ քայլը։ Երկու երկրների մոտ փոխըմբռնում կա, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ ունեցել ենք վերջին շրջանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր