Ձկնաբույծներն այսօր կրկին վաղ առավոտից հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելու, և ինչպես իրենք են պնդում՝ իրենց արդար պահանջը ներկայացնելու, քանի որ դժգոհ են ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքից: Բանն այն է, որ Շրջակա միջավայրի նախարարությունից խոստացել էին ընդունել ձկնաբույծներին՝ հարցը քննարկելու, երկուստեք ընդհանուր հայտարարի գալու համար, սակայն անցել է շուրջ երկու շաբաթ, բայց նրանց հետ որևէ մեկը չի հանդիպել:
Մանրամասները՝ տեսանյութում։