26,000 բնակչություն ունեցող գերմանական Բեթզդորֆ-Գեբհարդշայն համայնքում շինարարության և պլանավորման պատասխանատու նշանակված պաշտոնյան հինգ տարի ոչ մի աշխատանք չի կատարել, սակայն այս ընթացքում 350,000 եվրո է վաստակել, գրում է Bild-ը։
Լրագրողների տեղեկություններով՝ քաղաքապետ Բերնդ Բրատոյի կողմից աշխատանքի ընդունված տղամարդը պետք է աշխատեր տնից՝ իշխանություններից ստացված առաջադրանքներով, սակայն հինգ տարվա ընթացքում որևէ առաջադրանք իշխանություններից չի ստացվել, և նա պարզապես պարբերաբար ստանացել է իր աշխատավարձը։ Այս ամբողջ ընթացքում պաշտոնյան ստացել է տարեկան 70,000 եվրո աշխատավարձ, իսկ հինգ տարվա ընթացքում՝ 350,000 եվրո։
Նման շահավետ պարապուրդով հետաքրքրվել են տեղական վերահսկող մարմինները։ Նրանք աուդիտ են անցկացրել, որի արդյունքներով կարող են հարյուր հազարավոր եվրոյի վնասի փոխհատուցումը նշանակել գործատուին՝ Բրատոյին։ Իրեն՝ քաղծառայողին, վտանգ չի սպառնում, քանի որ նա «աշխատել է» կադրային պայմաններին համապատասխան, գրում են լրատվամիջոցները։