00:00:00

1991 թ.-ի այս օրը Արցախում «ԱՅՈ» ասացին անկախությանը

11:58, 10 դեկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացման օրն է:

Այսօր աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ 120 000 Արցախի մեր հայրենակիցները, Ադրբեջանի վարած էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականության արդյունքում, զրկվեցին իրենց պատմական Հայրենիքում ապրելու իրավունքից, ենթարկվեցին սովամահության, պանտանդառութան, ցեղասպանության… աշխարհը լռեց և այսօր էլ լուռ է…

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Մասնակիցների 99,89%-ը «ԱՅՈ» ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Այսպես դրվեց հայկական նոր պետականության իրավական հիմքը: Պետականություն, որի արյամբ գծված ու պահված սահմանները հանձնվեցին…

Հուսով եմ, որ մի օր արդարությունը կվերականգնվի, և այս երկու կարևոր տոները կվերագտնեն իրենց իմաստն ու բովանդակությունը:

Հայրենիքի ազատագրման հուսառատ սպասումներով»,- գրել է պատգամավորը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր